Image

«Ռեսուսրների արդյունավետ օգտագործում և ռիսկերի գնահատում» պրակտիկ դասընթաց/ սեմինար

Հուլիսի 17-ին և 25-ին «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի  և Վայոց Ձորի մարզերում գործող մարքեթինգային խմբերի համար անցկացվեց գործնական դասընթաց՝ «Ռեսուսրների արդյունավետ օգտագործում և ռիսկերի գնահատում» վերնագրով: Դասընթացներին Վարդենիսից մասնակցեց  18, իսկ Եղեգնաձորից 16 մասնակից: Դասընթացների ընթացքում  մասնակիցներին ներկայացվեցին թե  որոնք են ռեսուրսները և ինչ ձևով է հնարավոր ունեցած ռեսուրսը արդյունավետ օգտագործել և դա ինչպես կարող է ազդել իրենց բիզնեսի զարգացմանը, իսկ ուսուցման երկրորդ մասում մասնակիցներին ներկայացվեց, որոնք են ագրոբիզնեսով զբաղվողների հիմանական ռիսկերը, որոնք են դրանց աղբյուրները, ինչպիսի ռիսկեր գոյություն ունեն և ինչպես կարելի է կառավարել այդ ռիսկերը: Մասնակիցները ունեցան բազմաթիվ հարցեր, որոնց տրվեց սպառիչ և բովանդակալից պատասխաններ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել