Image

«Արմպրոդէքսպո 2019»

Ս/թ. հոկտեմբերի 18-20-ը տեղի ունեցավ ամենամյա «Արմպրոդէքսպո 2019» մասնագիտացված ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսին մասնակցեցին նաև «Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» շահառու մարքեթինգային խմբերը՝ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերից: Յոթ մարքեթինգային խմբեր ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ թարմ և վերամշակված մրգեր, մեղր, խոտաբույսեր և այլն։ Այս անգամ ևս ծրագրային տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում: «Արմպրոդէքսպո 2019» ցուցահանդեսի մասնակիցները ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները, ձեռքբերումները, ապագա պլանները և զարգացման հեռանկարները:Ցուցահանդեսը կազմակերպվում է 2001 թվականից,  նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրությունը, գյուղատնտեսական հումքի վերամշակման հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին ու հյուրերին ցուցադրել գյուղատնտեսական և պարենային բարձրորակ ապրանքատեսականի։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել