Image
Ձիթհանքով գյուղի շահառու ֆերմերների վերապատրաստման դասընթացներ
2019թ դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի շահառու Ձիթհանքով համայնքի ֆերմերների համար իրականացվել տեսական դասընթաց՝ «Կոպերատիվի հիմնման հիմնական քայլերը» և «Ոսպի մշակության եկամտաբերության հաշվարկ» թեմաներով: Դասընթացներն իրականացվել են UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակներում: Մասնակիցներին ներկայացվել են կոոպերատիվի հիմնման հիմնական քայլերը, գրանցման հիմնական փաստաթղթերը, կանոնադրությունը: Կոոպերատիվի կազմակերպման կարևորագույն քայլերից մեկը տնտեսական հաշվարկների իրականացումն է, որը ներկայացվեց ոսպի մշակության ծախսերի և եկամտաբերության հաշվարկով: Սեմինարների 16 մասնակիցներին տրամադրվել են տեղեկատվական նյութեր ներկայացված թեմաների վերաբերյալ:
Image