Image
Մանկապարտեզի բացում Ձիթհանքով գյուղում
2019թ. դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությունը: Գյուղը նախկինում երբեք մանկապարտեզ չի ունեցել: 20 երեխա հաճախում է հարմարավետ պայմաններում գործող մանկապարտեզ, որի ֆինանսավորումն իրականացրել է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը: Ծրագրի իրագործմանը նշանակալի աջակցություն է ունեցել Անի խոշորացված համայնքը:
Image