Image

Տեսական դասընթաց՝ «Պտղատու տնկիների խնամք, հիվանդությունների և վնասատուների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպում» թեմայով

2020թ. օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Մարտունու տարածաշրջանի 17  տնկարանային տնտեսությունների սեփականատերերի համար իրականացվեց դասընթաց՝ «Պտղատու տնկիների խնամք, հիվանդությունների և վնասատուների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպում» թեմայով: «Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է Գեղարքունիքի տարածաշրջանում այգեգործության և պտղաբուծության զարգացումը: Այս առումով մեծ դերակատարում ունեն մարզում գործող տնկարանները, որոնց զգալի մասը կենտրոնացած է Ծովինար համայնքում: Ուսուցման առաջին մասում ներկայացվեց «Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» հիմանական նպատակները և համագործակցության հնարավոր տարբերակները, որոնք, ինչպես պարզվեց, բավականին արդյունավետ էին: Այնուհետև  Շեն ԲՀԿ-ի գյուղատնտեսը ներկայացրեց պտղատու տնկարաններում իրականացվող  խնամքի, հիվանդությունների և վնասատուների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման աշխատանքների մասին: Մասնագետին տրվեցին բավականին մեծ թվով հարցեր, որոնք ստացան սպառիչ և բովանդակալից պատասխաններ: Ուսուցման վերջում տնկարանների սեփականատերերի  հետ  իրականցվեց հարցում՝ վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքների, վաճառքի ծավալների, ֆերմերների կողմից ծառատեսակների ընտրության և ապագա պլանների մասին: Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի կարևոր արդյունք է այն, որ հատկապես այս տարի Վարդենիսի տարածաշրջանի ֆերմերները գնել և տնկել են մեծ թվով տանձենու տնկիներ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել