Image

Միջոցառում՝ նվիրված կարտոֆիլի տնկանյութերի սորտափորձարկմանը

Ս/թ. օգոստոսի 21-ին Գյումրիի սելեկցիոն կայանում տեղի ունեցավ կարտոֆիլի տնկանյութի արտադրության նպատակով տնկանյութերի սորտափորձարկմանը նվիրված միջոցառում, որին մասնակցեցին նաև Շենի մասնագետները և շահառու ֆերմերներ: 2020թ.-ին «Ֆատ-Ագրո» ռուսական կարտոֆիլաբուծության առաջատար կազմակերպության և «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտա-արտադրական ՓԲԸ-ի միջև կնքված հուշագրի համաձայ՝ 2020 թվականին Շիրակի մարզում իրականացվել է «Ֆատ-Ագրո» կազմակերպությունից ներկրված կարտոֆիլի լավագույն սորտերի փորձնական տարածքների հիմնում, 14 սորտ՝ վաղահաս, միջին վաղահաս և ուշահաս։ Գյումրիի սելեկցիոն կայանի մասնագետները հանդիպման ընթացքում անմիջապես փորձադաշտում ներկայացրեցին բոլոր սորտերը:  Քննարկվեցին մարզում կարտոֆիլի բարձրարժեք տնկանյութի վերարտադրության հեռանկարները՝ կարևորելով նմանատիպ հանդիպումների կազմակերպումը կարտոֆիլագործների փորձի և մտքերի, տեսական և գործնական գիտելիքների փոխանակման առումով։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել