Image

Դասընթաց՝ «Պտղատու այգիների խնամքի աշխատանքներ» թեմայով

UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Մեղրաշեն և Մեղրաշատ գյուղերի զարգացմանը» ծրագրերի շրջանակում 2020թ. օգոստոսի 25-ին Շիրակի մարզի շահառու Մեղրաշեն և Մեղրաշատ համայնքների ֆերմերների համար իրականացվեց դասընթաց՝ «Պտղատու այգիների խնամքի աշխատանքներ» թեմայով: Ուսուցումը բաղկացած էր երկու մասից՝ տեսական և գործնական: Տեսական ուսուցման ընթացքում ներկայացվեց ընթացիկ և աշնանն իրականացվող աշխատանքները, ինչպես նաև՝ պայքարի միջոցառումների գրաֆիկը: Մասնակիցներին ավելի ոգևորեց այգիներում գործնական ուսուցումը, երբ գյուղատնտես մասնագետը ներկայացրեց այգեգործների բացթողումները և շտկման աշխատանքները, և թե հետագայում ինչպես խուսափել սխալներից: Տրվեց իրականացվող աշխատանքների գրաֆիկ: Գործնական ուսուցման ընթացքում առաջացան բազմաթիվ հարցեր, որոնց մասնագետի կողմից տրվեցին սպառիչ և բովանդակալից պատասխաններ: Ուսուցմանը մասնակցեց ընդհանուր թվով 22 անձ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել