Image

Թաղիքե սավան զինվորների համար

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության Ճամբարակի գրասենյակը բրդյա թելերի և գործվածքների հավաքման և զինվորների համար գուլպաների գործման աշխատանքները համակարգելուն զուգահեռ նախաձեռնել է նաև զինվորների քնապարկերի համար թաղիքե սավանների պատրաստման աշխատանքները:             Թաղիքե առաջին սավանը փորձարկման ուղարկվելուց և հավանության արժանանալուց հետո մեկնարկեց թաղիքագործության արագացված դասընթաց՝ բուրդը գզելուց մինչև թաղիքի ստացում:  Դասընթացի յուրաքանչյուր մասնակից պարտավորվեց իր հերթին ուսուցանել ևս 5 հոգու: Դասընթացն անցկացրեց ժողովրդական վարպետ Կարինե Մանուկյանը:             Այս նախաձեռնությունը, առաջնային նպատակից զատ, կնպաստի նաև թաղիքագործության ավանդույթի տարածմանը, և տարածաշրջանում ստացված բրդի ավելցուկի՝ նոր կիրառություն ստանալուն:             Դասընթացին մասնակցած կանայք ձեռք բերած հմտություններն ու գիտելիքը հետագայում էլ կկիրառեն իրենց ընտանիքների կարիքների համար: Ոմանք արդեն իսկ սկսել են պատվերներ ստանալ: Կանանցից մեկի հարևանուհին, տեսնելով աշխատանքներից մեկը, իր երեխայի համար թաղիքե գորգ է պատվիրել:              Ճամբարակի տարածաշրջանի բոլոր այն կանայք, որոնք ցանկություն ունեն ներգրավվել թաղիքե սավանների պատրաստման աշխատանքներին, կարող դիմել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության Ճամբարակի գրասենյակ (Հեռ.՝ 099 23 54 96, 077 02 25 06) և մասնակցել թաղիքագործության անվճար քառօրյա դասընթացին:             Բոլոր այն կանայք, ովքեր ցանկանում են ներգրավվել գուլպաների գործման աշխատանքներում, սակայն գործել չգիտեն, կարող են մասնակցել գործվածքների քանդման, թելերի առանձնացման, լվացման և գործելու համար նախապատրաստման այլ աշխատանքներին:             

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել