Image

Դասընթացներ՝ «Պտղատու այգիների էտ և ձևավորում, վաղ գարնանային խնամք» թեմաներով

Սույն թվականի ապրիլի 27-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ, Ակունք և Մեծ Մասրիկ համայնքներում կազմակերպվեցին գործնական դասընթացներ՝ «Պտղատու այգիների էտ և ձևավորում, վաղ գարնանային խնամք» թեմաներով: Գործնական դասընթացները իրականացվեցին անմիջապես այգիներում, և մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն էտել տանձի, խնձորի, ծիրանի, դեղձի և սալորի ծառեր: Դասընթացին հրավիրված էին նաև Վարդենիսի «Բադեյանի» Պետական քոլեջի գյուղատնտեսական ուղղվածության ուսանողները, որոնք մեծ ոգևորությամբ մասնակցեցի  ամբողջ դասընթացին:Դասընթացի 56 մասնակիցների հնչեցրած բազմաթիվ հարցերին դասընթացավարը տվեց սպառիչ և գոհացնող պատասխաններ: Մասնակիցներին տրամադրվեցին նյութեր և գրականություն՝ պտղատու այգիների վաղ գարնանային խնամքի և արդյունավետ պայքարի միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Դասընթացներն իրականացվեցին «Պտղաբուծության շուկայի զարգացում Վարդենիսի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում: 

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել