Image

Դասընթաց՝ «Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների դասակարգումը» թեմայով

Սույն թվականի մայիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի  «Բադեյանի» անվան պետական քոլեջում  կազմակերպվեց դասընթաց «Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների դասակարգումը» թեմայով: Դասընթացը իրականացվեց «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում: Հաշվի առնելով նախորդ գործնական ուսուցման ժամանակ ուսանողների կողմից ցուցաբերած հետքրքրությունը՝ տեսական  դասընթացն իրականացվեց քոլեջի գյուղատնտեսական ուղղվածության ուսանողների համար:Ուսուցման ընթացքում գյուղատնտես մասնագետը մանրամասն ներկայացրեց բույսերի պաշտպանության ժամանակակից միջոցների դասակարգումը և կիրառությունը այգեգործության մեջ, ինչպես նաև՝ դասակարգումը ըստ օգտագործման նպատակի:  Անդրադարձ կատարվեց ժամանակակից միջոցների կիրառությանը ծառերի դիմադրողականության բարձրացման և սնուցման համար,  նոր տեխնոլոգիաների, մեթոդների կիրառությանը այգեգործության մեջ:Դասընթացին մասնակցեց 24 ուսանող, որոնք այգեգործության և բույսերի պաշտպանության միջոցների վերաբերյալ բազմաթիվ հարցեր ուղղեցին  դասընթացավարին: Մասնագետը  բոլոր հարցերին տվեց սպառիչ, բովանդակալից և գոհացնող պատասխաններ: Դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին նյութեր և գրականություն:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել