«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքներում փոփոխությունների լոբբինգ
Ծրագրի նպատակն է բացահայտել օրենսդրական դաշտի սահմանափակումները, որոնք խնդիրներ են առաջացնում գյուղատնտեսական արտադրության արդյունավետության և արդիականացման, ինչպես նաև ոլորտում հանրային ծառայությունների մատուցման ընթացքում: Թիրախային ոլորտները ներառում են, բայց չեն սահմանափակվում հողերի խոշորացման ծրագրի նախագծմամբ և իրականացմամբ, գյուղատնտեսության և գյուղատնտեսության վերամշակման հարկային համակարգով, Հայաստանի համար ռազմավարական մշակաբույսերի կարանտինային հիվանդությունների վերահսկմամբ, գյուղատնտեսության ընդլայնման ծառայությունների բարելավմամբ, ելնելով շահառու մարզերի առանձնահատկություններից՝ փոքր ֆերմերներին աջակցելու ծրագրերի թարմացմամբ և/կամ նոր պետական աջակցության ներդրմամբ և այլն: Այս նպատակն իրականացնելու համար մենք նախատեսել ենք հետևյալ գործողությունները.
Լոբբիստական և շահերի պաշտպանության արշավներ (համատեղ աշխատաժողովներ, հանրային քննարկումներ, մեդիա միջոցառումներ)՝ գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ հանրային օրակարգ, քննարկում և էական բանավեճ առաջացնելու և համապատասխան փաստաթղթերում ձևակերպված քաղաքականության առաջարկությունները խթանելու համար։
Տարբեր շահագրգիռ կողմերի (պետական, տարածաշրջանային և տեղական իշխանություններ, զբաղվածության գործակալություններ, կրթական հաստատություններ (ներառյալ ՄԿՈՒ), տարածաշրջանային և ազգային լրատվամիջոցներ, ՔՀԿ-ների ոլորտային կոալիցիաներ (այսինքն՝ Գյուղատնտեսական դաշինք)) ներգրավելով տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ բարելավումների մշակում և առաջադրում։
Քաղաքական փաստաթղթերի պատրաստում` կոնկրետ առաջարկություններով և ռազմավարություններով։
Տեխնիկական աջակցության և խորհրդատվության տրամադրում համապատասխան պետական կառույցներին օրենքներում և կառավարական ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու համար: