Image
Ամառային ճամբար անապահով ընտանիքներին
Բնության պահպանություն
|
Եղնաջուր, Շիրակ
Այս տարի Շիրակի մարզի խոցելի ընտանիքներից 62 երեխա և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներից 5 երեխա իրենց արձակուրդներն անվճար կանցկացնեն առողջ միջավայրում:
Ծրագիրն իրականացվում է 1996 թվականից։ Նախաձեռնության նպատակն է կազմակերպել Շիրակի մարզի անապահով ընտանիքների երեխաների հանգիստը ամառային արձակուրդների ընթացքում։ Ծրագրի անվանումն է՝ «Վերադարձ դեպի բնություն»․ այն ունի բնապահպանական կրթության ու գյուղատնտեսության վարման հիմունքների դասավանդման բաղադրիչներ։
Եղնաջուրում գործող ամառային ճամբարը դրական ազդեցություն ունի համայնքի կյանքի վրա։
Տարեթիվ
2024
Հովանավոր
Շեն Ֆրանսիա