Image

Խաղողի և դեղձի նախաբերքահավաքյան և հետբերքահավաքյան աշխատանքներ

«Սյունիք-Զարգացում» ՀԿ և «Շեն» ԲՀԿ կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում օգոստոսի 9-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի փորձացուցադրական այգիներում տեղի ունեցավ  «Խաղողի  և դեղձի այգիների խնամքը մինչև բերքահավաք և բերքահավաքից հետո» գործնական դասընթաց։ Սեմինար-դասընթացի ընթացքում «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտես խորհրդատուն շահառու 18 ֆերմերի ներկայացրեց տարբեր սորտերի խաղողի վազերի  և դեղձենիների բերքահավաքին նախորդող և բերքահավաքից հետո անհրաժեշտ խնամքի հիմնական միջոցառումները։ Մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական  թերթիկներ և մեթոդական ցուցումներ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել