Image
Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում
Տնտեսական զարգացում
|
Շիրակ
Տավուշ
Լոռի
ԳՄՀԸ (GIZ)-ի աջակցությամբ 2021 թվականի նոյեմբերին մեկնարկեցինք «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է առաջարկել արոտավայրերի և վարելահողերի բարեկարգման այնպիսի փորձնական մոդել, որի իրականացումը հնարավորություն կտա վերականգնել նշված հողամասերի նպատակային շահագործումը, ավելացնել դրանից ստացված եկամուտը և ապահովել անասնակերի լրացուցիչ արտադրություն։
Ծրագրի շրջանակներում առաջարկվող միջոցառումները հնարավորություն կտան ծրագրի ազդեցության գոտում գտնվող շահառու համայնքներում ապահովել տնտեսական, սոցիալական և էկոլոգիական արդյունքներ։
Ծրագրի տևողություն
2021 - 2022
Տարեթիվ
2022
Հովանավոր
ԳՄՀԸ