Image
Ֆերմերների փոխայցելություն Արմավիրի մարզում
Image
Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի մարկետինգային խմբերի ներկայացուցիչներ, միրգ արտադրող և մրգերի պահպանմամբ զբաղվող ֆերմերներ, սկսնակ չրագործներ և սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվողներ փոխայցելություն իրականացրեցին Արմավիրի մարզի «Սան Չիրս» չրագործական կազմակերպություն և «Պասան Տորգ» ՍՊԸ։
Image
Նման փոխայցելությունները լավագույն կապերի ստեղծման հիմքերից են հանդիսանում հետագայում համագործակցելու առումով: Այստեղ է, որ մասնակիցներն ավելի հստակ են տեսնում ցանկացած բիզնես ինքնուրույն զարգացնելու հնարավորությունները:
Փոխայցելությունն իրականացվեց «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարական HEKS-EPER կազմակերպության ֆինանսավորմամբ «Շեն» և «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունների կողմից: