Դասընթացներ ֆերմերների և կոպերատիվների անդամների համար
Oգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 5-ն անցկացրեցինք «Արոտների և խոտհարքերի վերականգման համար իրականացվող բարելավման միջոցառումներ» թեմայով տեսական դասընթացներ։ Ընդհանուր առմամբ մասնակցեցին 262 ֆերմերներ և կոպերատիվների անդամներ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքից և Գեղարքունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներից։
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության գյուղատնտեսը դասընթացի ընթացքում համեմատական քննարկում անցկացրեց ներկայացված տեխնոլոգիայի և ավանդական եղանակի միջև։ Մասնակիցները հիմնականում հարցնում էին ցանքի նորմայի և կիրառվող արտարմատային պարարտացման մասին։ Մեր մասնագետը նրանց բոլոր հարցերին հիմնավոր և սպառիչ պատասխաններ էր ներկայացնում։
Յուրաքանչյուր համայնքում դասընթացի ավարտին մասնակցող բոլոր ֆերմերներին և կոպերատիվների անդամներին տրամադրեցինք համապատասխան տեղեկատվական նյութեր և գրքույկներ։
Դասընթացն իրականացրեցինք ԳՄՀԸ (GIZ) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրականացվող «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագրի շրջանակում։