Image
Exchange visit to Armavir

Փորձի փոխանակման այցելություն Արմավիրի մարզի առաջատար չորանոցային համալիրներ

Image
Exchange visit to Armavir

Հոկտեմբերի 7-ին «Ներառական գյուղական կոոպերատիվների զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը և համայնքային կազմակերպությունների կարողությունների զարգացումը» ծրագրի շրջանակում կազմակերպեցինք այցելություն Սյունիքի մարզի Անգեղակոթ, Շաքի և Շաղատ շահառու կոոպերատիվների համար։ 

Image
Exchange visit to Armavir

Այցելության նպատակն էր փորձի փոխանակում և արտադրական գործընթացի պրակտիկ ցուցադրություն կազմակերպել մեր շահառու կոոպերատիվների սկսնակ արտադրողների համար։ Բոլոր 12 մասնակիցներն այցելեցին Արմավիրի մարզում գտնվող «Սան Չիրս» և «Վարդգես Սմբատյան» անհատ ձեռնարկատերերի չորանոցային համալիրներ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ստացան պրակտիկ և տեսական գիտելիքներ, ինչպես նաև հետագա համագործակցության ու նոր կապերի ստեղծման հնարավորություն։ Բոլոր մասնակիցները ստացան «Շեն» ԲՀԿ կողմից հրապարակված «Չրի արտադրության տեխնոլոգիան» ուղեցույցները։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել