![DSIK Visit to Shen](/sites/default/files/styles/794x265/public/2023-03/News_DSIK_Cover%20Photo.png?itok=OuaVW-vg)
Գերմանիայի խնայողական բանկերի հիմնադրամի այցը «Շեն» ԲՀԿ
![DSIK Visit to Shen](/sites/default/files/styles/news_thumb_320x240/public/2023-03/DSIK%20visit%20%282%29.png?itok=qXXgXmah)
Փետրվարի 28-ին German Sparkassenstiftung for International Cooperation-ի ծրագրի ղեկավար դոկտոր Միխայիլ Բեքն ու նոր տարածաշրջանային տնօրեն Անյա Հոյերն այցելեցին Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղ ուսումնասիրելու «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության շահառու «Վարդենյանց կաթ» կոոպերատիվի գործունեությունը:
Կոոպերատիվն զբաղվում է մածնի, թանի, պանրի և այլ տեսակի կաթնամթերքի արտադրությամբ: Հյուրերը հնարավորություն ունեցան տեղում համտեսելու կոոպերատիվի արտադրանքը և բարձր գնահատեցին որակը:
Թեև «Վարդենյանց կաթ» կոոպերատիվի ծավալները զիջում են տեղի խոշոր վերամշակողներին, բայց արտադրանքի որակի առումով կոոպերատիվն իր գործունեության տարիների ընթացքում ոչ միայն լիարժեք դիմակայել է մրցակցությանն, այլև կարողացել ծավալների ավելացում գրանցել: German Sparkassenstiftung for International Cooperation-ի ներկայացուցիչներին իսկապես տպավորեցին կոոպերատիվի աշխատանքն ու արտադրանքի որակը:
![DSIK Visit to Shen](/sites/default/files/styles/news_thumb_320x240/public/2023-03/DSIK%20visit.png?itok=sfoVxKWc)
Մարտի 2-ին, որպես Աղնջաձոր կատարած այցի շարունակություն, դոկտոր Մայքլ Բեքը և Անյա Հոյերը հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բյոթչերի և ֆինանսական փորձագետ Լիլիթ Ավետիսյանի հետ այցելեցին «Շեն» ՀԿ-ի գլխավոր գրասենյակ։ Այցի հիմնական նպատակն էր քննարկել «Շեն» ՀԿ-ի առաջարկած նախագծային գաղափարները, որոնց շրջանակներում երկու կազմակերպությունները կարող էին համագործակցության եզրեր գտնել:
![DSIK Visit to Shen](/sites/default/files/styles/news_thumb_320x240/public/2023-03/DSIK%20Visit%20%283%29.png?itok=dmruH92p)
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին մենք հաջողությամբ ավարտեցինք «Հարավային Կովկասում և Ուկրաինայում գյուղական ֆինանսների և ձեռներեցության խթանում՝ հանուն ՓՄՁ կայուն զարգացման» ծրագիրը, որն իրականացվել է DSIK հայաստանյան գրասենյակի (German Sparkassenstiftung Armenia) հետ 2021 թ․-ին կնքված հուշագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։ Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերի 114 ուսանողներ և ֆերմերներ անցան «Միկրոձեռնարկատիրական վարժության» (MBG) և «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժության» (FBG) և «Կլիմայի փոփոխության կառավարում» դասընթացները։
Մենք սպասում ենք նոր հեռանկարների DSIK հայաստանյան գրասենյակի (German Sparkassenstiftung Armenia) հետ՝ հուսալով նոր ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը: