Image
World Day to Combat Desertification and Drought

Հունիսի 17 - Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Երաշտը միայն անձրևի և այլ տեղումների բացակայությունը չէ։ Դրան նպաստում է նաև հողերի դեգրադացիան և կլիմայական ճգնաժամը: Երաշտը միայն ջրի պակասը չէ․ այն նաև հանգեցնում է հողի հատկությունների փոփոխության և դեգրադացիայի:

Մարդածին կլիմայական փոփոխությունը հանգեցրել է երաշտի մեծացման ռիսկի աշխարհում գրեթե ամենուր, և երաշտի կործանարար ազդեցությունը տարածվում է մեր մոլորակի չոր շրջաններից անդին: Աշխարհի շատ տարածքներում երաշտը և տարածվող անապատացումը հսկայական ահագնացող տնտեսական կորուստներ են պատճառում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում հողերի մոտավորապես 80 տոկոսը տարբեր աստիճանի անապատացման վտանգի տակ են, իսկ երկրի տարածքի կեսից ավելիին սպառնում է խիստ անապատացումը: Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է միջին ջերմաստիճանի և տաք քամիների աճ, ինչպես նաև տեղումների և խոնավության նվազում՝ երաշտի աճով, ինչն ապակայունացնում է սննդի արտադրությունը և ազդում տնտեսության վրա։

Երաշտի հետ կապված աշխարհը շատ դանդաղ է անցում կատարում ռեակտիվ և ճգնաժամային մոտեցումներից դեպի երաշտի կառավարման ակտիվ և ռիսկերի վրա հիմնված մոտեցումների: Հատկապես խոստումնալից են բնության վրա հիմնված լուծումները, այդ թվում, անտառների վերականգնումը և ագրոանտառաբուծությունը և անտառվերականգնման միջոցով ծառածածկույթի ավելացումը:

Վերջին տարիներին անտառտնտեսությունը և ագրոանտառաբուծությունը դիտարկվում են են որպես պոտենցիալ գործիքներ կլիմայի փոփոխության մեղմացման ռազմավարություններում, քանի որ դրանք նպաստում են ջրի պահպանմանը և ջրի վերամշակմանը ցամաքային մակերևույթների վրա, ինչը հանգեցնում է օրգանապես հարստացված հողի կուտակմանը, ավելացնում է ջուրը պահելու կարողությունը և նպաստում մակերևույթի պնդությանը, ինչը մեծացնում է տուրբուլենտությունը և դանդաղեցնում օդը, այդպիսով պահպանելով ավելի շատ խոնավություն տեղում և ավելացնելով տեղումները:

Ծառատունկը նոր անտառներում և ագրոանտառաբուծական համակարգերում, որոնք նաև տնտեսապես օգուտ են բերում մարդկանց, միջոց է հանդիսանում անապատացման և երաշտի դեմ պայքարելու և կլիմայի փոփոխությունը մեղմելու և հարմարեցնելու համար:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել