Image
Analyser to ANAU

Հողի անալիզատոր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությունը տարիների պատմություն ունի: Միավորելով մեր ուժերը՝ դրանք ուղղել ենք գյուղատնտեսության ոլորտ զարգացմանն ու բարձրորակ մասնագետների պատրաստմանը։ 

Մեր համագործակցության շրջանակում 2023թ.-ի սեպտեմբերի 18-ին «Շեն» ԲՀԿ-ի կողմից ՀԱԱՀ հողի անալիզի լաբորտորիային նվիրաբերեցինք «Հողի անալիզատր Bodentester-Modell NPK-1» շարժական սարքավորումը: Այս սարքավորման միջոցով ուսանողներն և դասախոսները դաշտային պայմաններում կկարողանան որոշել հողի քիմիական կազմը։ 

Սարքավորման առաջին փորձարկումը կիրականացվի ՀԱԱՀ հետ համատեղ իրականացվող ASA 1402 ագրոանտառաբուծության ծրագրին մասնակցող ՀԱԱՀ և Գերմանիայից ժամանած ուսանողների հետ ագրոանտառի տարածքներից հողի նմուշառում իրականացնելու համար:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել