Image
Working Group

Անտառների արդյունավետ վերականգնման աշխատանքային խումբ

Դեռևս 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի անտառային դաշինքի կողմից հրավիրված Կլոր սեղան-քննարկման ընթացքում մասնակիցները համաձայնել էին դիմել կառավարությանը ստեղծելու աշխատանքային խումբ անտառապատման համար նախատեսված նոր տարածքների հայտնաբերման և քարտեզագրման նպատակով: Առաջարկվել էր, որ կառավարության կողմից դրական արձագանքի դեպքում խմբում ներգրավվեն տարբեր գերատեսչությունների, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, անտառագետներ, փորձագետներ և այլ մասնագետներ։

Արդեն 2023 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ Վարչապետի N 879-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ անտառների վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով։ Խմբում պաշտոնապես ներգրավված են տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի անտառային դաշինքի անդամ հանդիսացող «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը։ Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը:

Որոշմամբ սահմանվել է, որ աշխատանքային խմբի ղեկավարը՝ եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին ներկայացնելու է տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել