Image
Bread for the World in Shirak

«Հաց աշխարհին» կազմակերպության այցը Շիրակի մարզ

Նոյեմբերի 28-ին «Հաց աշխարհին» կազմակերպության պատվիրակությունը «Շեն» ԲՀԿ վարչության նախագահ Հայկ Մինասյանի և «Շեն» ԲՀԿ Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատուների ուղեկցությամբ այցելեցին Շիրակի մարզ, դիտարկեցին կազմակերպության աջակցությամբ իրականացված ծրագրերը։ 

Image
Bread for the World visit to Meghrashat
Image
Bread for the World visit to Meghrashat

Ամասիա համայնքի Մեղրաշատ գյուղում պատվիրակությունը հյուրընկալվեց «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվին։ Կոոպերատիվի անդամները հիմնականում կանայք են, ովքեր զբաղվում են չեչիլ պանրի արտադրությամբ։ Կոոպերատիվի նախագահ Արմինե Ադամյանը ներկայացրեց կաթի մթերման ծավալները, պանրի վաճառքի հետ կապված խնդիրները։ Հյուրերը ներկա գտնվեցին չեչիլի պատրաստման որոշ հատվածի։ Կոոպերատիվն ընդլայնում է գործունեությունը՝ ընդարձակելով արտադրամասի տարածքը, ինչպես նաև՝ ձեռք բերելով նոր սարքավորումներ։

Հենց այստեղ է, որ սիրում են իրենց կամավորական գործունեությունն իրականացնել «Դեպի Հայք»-ի կամավորները աշխարհի տարբեր երկրներից։ Այցի ժամանակ հյուրերին դիմավորեց նաև ԱՄՆ-ից ժամանած Էնդրյուն։ 

Image
Bread for the World visit to Hovit

2022 թվականին «Շեն» ԲՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվեց Ախուրյան համայնքի Հովիտ գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման և պոմպակայանի կառուցման ծրագիրը։ 

Ծրագիրն իրականացվեց պետական սուբվենցիոն բաղադրիչով։ Հյուրերն այցելեցին Հովիտ, որտեղ գյուղի վարչական ղեկավար Ավետիք Սերոպյանը ներկայացրեց պոմպակայանի հզորությունը, ծրագրի ազդեցությունը։ Շուրջ 250 հա հողատարածք դարձել են ոռոգվող՝ շնորհիվ իրականացված ծրագրի։ Ոռոգման համակարգի գործարկման օգուտների մասին իրենց ակնկալիքներով կիսվեցին գյուղի բնակիչները։

Image
Bread for the World visit to Hovit
Image
Bread for the World visit to Hovit

Ուղևորվելով Շիրակի հարավ՝ Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղ, հյուրերը ծանոթացան Մեղրաշենի գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գործունեությանը։ Կոոպերատիվը զբաղվում է հացահատիկի զտմամբ և ախտահանմամբ։ Զտման արդյունքում ստացված թափոնը կերաղացի միջոցով վերածվում է անասնակերի։ Վերջին ծառայությունը հնարավորություն է տալիս կոոպերատիվին՝ ծառայություն մատուցել ողջ տարին։ Կոոպերատիվը խնայողությունների և անդամների հավելյալ ներդրումների շնորհիվ կարողացել է վերջին մեկ տարում կրկնապատկել արտադրական տարածքը և ձեռք բերել համակցված կերեր ստանալու համար անհրաժեշտ վակուումային նոր կերաղաց։

Image
Bread for the World visit to Meghrashen

Շիրակի մարզում «Շեն» ԲՀԿ ծրագրերն ընդգրկում են բոլոր համայնքները: Դրանք ուղղված են մարզկենտրոնից առավել հեռու գտնվող գյուղական բնակավայրերում համայնքային զարգացման բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը՝ կրթական և համայնքային ենթակառուցվածքներ, աջակցություն կոոպերատիվներին, գյուղատնտեսական այլ ծրագրեր։

 

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել