Image
HEKS-EPER

Ծրագրային առաջարկների ընդունման հրավեր

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շվեյցարական ՀԷԿՍ-ԷՊԷՌ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական աջակցություն և ներառում» ծրագրի շրջանակում ընդունում է առաջարկներ հյուրընկալող համայնքի աջակցությամբ արցախցի ընտանիքների սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրերի իրագործման նպատակով:

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի գյուղերում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները, հնարավորություն ստեղծել զբաղվելու տնտեսական գործունեությամբ, ստեղծել կենսամիջոցներ և նպաստել համայնքային կյանքում նրանց ներգրավմանը։

Ծրագրերի ֆինանսավորում
  • Ֆինանսական աջակցություն կտրամադրվի ընտրված լավագույն 40 ծրագրերին։

  • Յուրաքանչյուր ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 3․684․000 դրամը։

  • Ծրագրով նախատեսված ապրանքի, գույքի, սարքավորումների, տեխնիկայի, կատարվող աշխատանքների և այլ ներդրումների գնումը կատարելու է «Շեն» կազմակերպությունը և ձեռք բերված նյութական արժեքները և կատարված աշխատանքների արդյունքը փոխանցելու է շահառու խմբերին։ 

Ովքեր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել խմբեր ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի գյուղական բնակավայրերից՝ բաղկացած առնվազն 3 ընտանիքների ներկայացուցիչներից, որոնցից առնվազն 1-ը պետք է լինի տեղացի, առնվազն 2-ը՝ արցախցի։

Խմբի կողմից կամավոր ոչ ֆինանսական ներդրումը կդիտարկվի որպես առավելություն:

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված խմբերը պետք է կցված ձևաչափով ծրագրի առաջարկներն ուղարկեն «Շեն» ԲՀԿ info@shen.am էլեկտրոնային հասցեին կամ առձեռն հանձնեն «Շեն» ԲՀԿ մարզային պատասխանատուներին (կոնտակտային տվյալները ներկայացված են ստորև)՝ լրացնելով ձևաչափով պահանջվող ամբողջական տեղեկատվությունը:

Վերջնաժամկետ

Ծրագրերի առաջարկներն ընդունվում են մինչև 2024թ. մարտի 21-ը:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել «Շեն» կազմակերպության մարզային գրասենյակների պատասխանատուներին հետևյալ կոնտակտային տվյալներով․

Գեղարքունիքի մարզ՝ Լյուբա Մանուկյան, հեռ.՝ 098204074, էլ. հասցե՝ lmanukyan@shen.am

Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Իջևան համայնքներ՝ Նիկոլայ Նավասարդյան, հեռ.՝ 094161652, էլ. հասցե՝ knavasardyan@shen.am

Տավուշի մարզի Բերդ համայնք՝ Նորիկ Արամյան, հեռ.՝ 077228304, էլ. հասցե՝ naramyan@shen.am ։

Մեր կազմակերպությունը հանձնառու է մեր ծրագրերում ներգրավված բոլոր շահառուների համար անվտանգ և հարգալից աշխատանքային միջավայր խթանելուն: Մենք հավատարիմ ենք «Զրո հանդուրժողականություն ցանկացած տեսակի բռնության, շահագործման կամ ոտնձգության հանդեպ» քաղաքականությանը:

Ծրագրի հետ կապված բողոքները կարող եք ներկայացնել «Շեն» կազմակերպության info@shen.am էլեկտրոնային հասցեին նամակ ուղղելու միջոցով։

Մեկնարկի ամսաթիվ
Վերջնաժամկետ
Attachments

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել