Սոցիալ-տնտեսական աջակցություն արցախցի փախստականներին
2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո Ադրբեջանը ռազմական վերահսկողության տակ վերցրեց Արցախը: Սա էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի պատճառ դարձավ: Ներկայումս Հայաստանն ընդունել է ավելի քան 100 հազար փախստականների, ովքեր կազմում են Արցախի ողջ բնակչությունը 2020 թվականի պատերազմից հետո։
Այս ծրագրի նպատակն է բավարարել արցախցի փախստականների առավել անապահով 300 ընտանիքների հրատապ կարիքները՝ տրամադրելով սոցիալ-տնտեսական աջակցություն և օգնություն: «Շեն» ԲՀԿ վարչությունը որոշել է առաջնահերթություն տալ որոշակի չափանիշների համապատասխանող ընտանիքներին՝ նպատակ ունենալով նրանց տրամադրել գյուղատնտեսական կենդանիներ (հավ, ոչխար, կով, փեթակ), գյուղատնտեսական մանր գործիքներ, (սերմեր, վառելանյութ, տնկիներ) և այլ անհրաժեշտ իրեր՝ ըստ յուրաքանչյուր շահառու ընտանիքի եզակի կարիքներից։ Այս աջակցությունը ընտանիքներին հնարավորություն կտա ապահովելու իրենց հանապազօրյա հացը:
Ծրագիրը նախատեսում է հիմքեր ստեղծել (անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման միջոցով) արցախցի 300 փախստական ընտանիքների համար կայուն ապրուստի միջոցների ձևավորման համար։ Կենտրոնանալով գյուղատնտեսության հզորացման, ապրուստի միջոցների ստեղծման և համայնքների կողմից ղեկավարվող նախաձեռնությունների վրա՝ կապահովվի տեղահանված արցախյան ընտանիքների վերականգնումը և համայնքային ներգրավվածությունը:
Բացի վերը նշված անհատական աջակցության ծրագրից, նախատեսվում է համայնքային ծրագրեր իրականացնել 40 գյուղական բնակավայրերում, որտեղ արցախցի փախստական ընտանիքների համեմատաբար մեծ կենտրոնացում կա։ Այս ծրագիրը կիրականացվի՝ օգտագործելով համայնքի կողմից ղեկավարվող սոցիալ-տնտեսական վերականգնման մոտեցումը: Այս ծրագրերը կարող են ներառել համայնքի և փախստական ընտանիքների կողմից համատեղ ընտրված տարբեր նախաձեռնություններ, ինչպիսիք են տնտեսական հզորացման ծրագրերը, ենթակառուցվածքների բարելավումը, կարողությունների զարգացումը, սոցիալական ծրագրերը և այլն: