Image
Nicolas Haack

Ագրոանտառաբուծության սեմինար Նիկոլաս Հաաքի հետ

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ իրականացվող ագրոանտառաբուծության վերաբերյալ սեմինարաշարի հերթական սեմինարի թեման է «Ագրոանտառաբուծական համակարգերի պլանավորման մոտեցումները»։

«ԹՐԻԲՎԵՐՔ» ՍՊԸ-ի համահիմնադիր Նիկոլաս Հաաքը կներկայացնի ագրոանտառաբուծական համակարգերի պլանավորման արդիականությունն ու դրանց հաջող իրականացման հետ կապված լուծումները: Կքննարկվեն դրանց պլանավորման տարբեր ասպեկտներ։ Ագրոանտառաբուծական համակարգերի հետագա ստեղծման և կառավարման համատեքստում, ի թիվս այլ հարցերի անդրադարձ կկատարվի ջրային հաշվեկշռի, հողի պահպանության և էրոզիայի կանխման թեմաներին, քանի որ դրանք են հանդիսանում  ագրոանտառային զանգվածների ստեղծման հիմնական նպատակները: Ելնելով այս նպատակներից՝ ագրոանտառաբուծական համակարգերի նախագծերը կարող են համապատասխանեցված լինել առանձին ֆերմերների ակնկալիքներին, ինչպես նաև առկա հնարավորություններին։

Սեմինարի խոսնակը Նիկոլաս Հաաքն է։ Նա սովորել է գյուղատնտեսական էկոլոգիա Կասելի/Վիցենհաուզենի համալսարանում և հանդիսանում է Գերմանական ագրոանտառաբուծական ասոցիացիայի կրթության և վերապատրաստման բաժնի ղեկավարը: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը հիմնականում ներառում է անասնաբուծությունը (հատկապես խոշոր եղջրավորները) և բնափայտային տեսակների ինտեգրումը խոտածածկ տարածքների հետ: Նա նաև անդրադառնում է ագրոանտառային տնտեսություններում խաղողի և վայրի պտղատուների  մշակմանը, ինչպես նաև մասնագիտացած է դրանց տեսակների և սորտերի ընտրության ոլորտում:

Նիկոլասը նաև «ԹՐԻԲՎԵՐՔ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է, որը խորհրդատվական կազմակերպություն է և աշխատում է ապագայի կայուն հողօգտագործման համար: «ԹՐԻԲՎԵՐՔ»-ի տեսլականն արդյունավետ և բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսությունն է, որը դրական ազդեցություն ունի կլիմայի, հողի, կենսաբազմազանության, ջրի և հասարակության զարգացման վրա: Ելնելով մասնագիտական փորձից՝ կազմակերպությունը կապող օղակ է հանդիսանում պրակտիկայի, հետազոտության, քաղաքականության և հասարակության միջև: Առաջին գաղափարից մինչև իրականացում, «ԹՐԻԲՎԵՐՔ»-ը երկարաժամկետ հեռանկարում ուղեկցում է ֆերմերներին: Ուշադրության կենտրոնում է գյուղացիական տնտեսությունների համար անհատական լուծումների մշակումը:

Սեմինարը տեղի կունենա մարտի 6-ին՝ ժամը 15։00-ին, ԱգրիԹեք Ինկուբատոր լսարանում տեսակապով (Zoom)։

Սեմինարի լեզուն անգլերենն է՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ։

Մասնակցության համար գրանցվեք մինչև մարտի 5-ը՝ առցանց։

Մեկնարկի ամսաթիվ
Վերջնաժամկետ

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել