Image
Metsavan

Մեծավանի մանկապարտեզի նորոգում

Սոցիալական զարգացում
|
Մեծավան, Լոռի

Արդյունքում նորոգված դահլիճը կօգտագործվի որպես խաղասրահ, իսկ ներկայիս խաղասրահը կօգտագործվի որպես ննջարան։ Սա անմիջապես հնարավորություն կտա հերթում սպասող 48 երեխաներին հաճախել մանկապարտեզ։

25%
20000 EUR

Մեծավան բնակավայրը գտնվում է Տաշիր խոշորացված համայնքում՝ մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա: Բնակավայրում տնտեսությունների թիվը 1460 է, իսկ ընդհանուր բնակչության թիվը՝ 5654: 2023 թվականի սեպտեմբերից հետո բնակչության թիվն ավելացել է ևս 380 հոգով, ովքեր բռնի տեղահանվել էին Արցախից։

Մեծավանում գործում է «Գույների աշխարհ» մանկապարտեզը, ուր հաճախում է 32 երեխա։ Մանկապարտեզ հաճախելու համար իրենց հերթին սպասում են Մեծավանի 30 երեխա և բռնի տեղահանված 80 ընտանիքների 18 երեխա։

Մանկապարտեզն ունի նախկինում վերանորոգված և ջեռուցման համակարգով ապահովված մասնաշենք, որի կեսը խոհանոցն է, իսկ մյուս կեսը՝ նախկինում օգտագործվել է որպես դահլիճ, քանի որ նախագծով նախատեսված դահլիճն ունի վերանորոգման կարիք։

Ծրագրի նպատակն է վերանորոգել դահլիճի հատակը, նորոգել դահլիճի և ճաշասենյակի պատերը, դրսից ջերմամեկուսացնել և կառուցել օդափոխման համակարգ, կառուցել տանիքի ջրամեկուսացման համակարգ դահլիճի և ճաշասենյակի համար։ 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել