Image
Norakert

Խմելու ջուր Նորակերտին

Սոցիալական զարգացում
|
Նորակերտ, Գեղարքունիք

Կապտաժի վերանորոգման արդյունքում Նորակերտի 258 տնային տնտեսություններ կապահովվեն անհրաժեշտ քանակով և մաքուր խմելու ջրով։

0%
15000 EUR

Վարդենիս խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրը Վարդենիս քաղաքից մոտ 7-8 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևելյան ափից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Գյուղի հիմնադրվել է 1927 թվականին, հիմնադիրները եղել են 1915 թվականին Բիթլիսիի վիլայեթի Խիզան գավառի Սեղ գյուղից գաղթաց հայերը։ 

Նորակերտ բնակավայրն ունի 866 բնակիչ՝ 258 տնային տնտեսություն։ Գյուղում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներից առաջնային է խմելու ջրի կենսական նշանակության խնդիրը։ Նորակերտ բնակավայրը սպասարկող ջրի կապտաժը գտնվում է Ակունք գյուղում, կառուցվել է 1981 թվականին և երբևէ չի վերանորոգվել։ Ներկա պահին կապտաժը գտնվում է անբարեկարգ վիճակում, արտաքին պատերը քայքայցված են, բացակայում են կափարիչները, ցանկապատը, խողովակները կոռոզիայի են ենթարկվել, դռան փականը կոտրված է, ապահովված չեն սանիտարահիգիենիկ պայմանները։ 

Այս պայմաններում արտաքին միջավայրից վնասակար նյութերը թափանցում են ջրի կապտաժ, որը առաջին հերթին վտանգավոր է բնակիչների առողջության համար, ինչպես նաև քայքայված պատերից խմելու ջրի կորուստ կա։ Կապտաժի վերանորոգման արդյունքում կապահովվեն ջրի կենցաղային օգտագործման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանները, տեղի կունենա ջրի խնայողություն, որը կավելացնի մատակարարվող ջրի ծավալները։

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել