Image
Tender_Furniture

Կահույքի գնման/մատակարարման բաց մրցույթի հրավեր

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Լեռնային Ղարաբաղի փախստականներին մարդասիրական օգնություն և ինտեգրում» ծրագրի շրջանակներում նախատեսում է ձեռք բերել և շահառու ՀՈԱԿ-ներին հանձնել կահույք:

Կից առաջարկի ձևաթղթով ներկայացված են կահույքի համար սահմանվող պարտադիր տեխնիկական չափորոշիչները:

Հայտատուն կարող է հայտ ներկայացնել մեկ կամ երկու Լոտերի համար:

Գնառաջարկի ներկայացման պարտադիր պայմանները.

  1. Հետևյալ ժամկետում` 28.03.2024 - 07.04.2024թ․,

  2. Ձևաթղթի վրա՝ կնքված, ստորագրված, հստակ ամսաթվով,

  3. Էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով info@shen.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Գնառաջարկ_կահույք_ARM-904363-1.02»,

  4. Հաշվի առնելով, որ առաջարկվող գինը պետք է գործի մինչև երեք ամիս ժամկետում,

  5. Առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարի, քանի որ «Շեն» ԲՀԿ-ը դիմելու է ՀՀ կառավարությանը՝ կահույքի ձեռքբերման գործարքներն ԱԱՀ-ից ազատելու համար: 
    Հատուկ նախապայմաններ

  6. Վաճառողը/մատակարարը պետք է Լոտ 1-ով ձեռք բերվող ապրանքն իր միջոցներով առաքի և տեղադրի «Գավառի  քաղաքային  գրադարան»  ՀՈԱԿ Հացառատի մասնաճյուղի տարածքում և Լոտ 2-ով ձեռք բերվող ապրանքն իր միջոցներով առաքի և տեղադրի «Սևան համայնքի Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ տարածքում։  

  7. Վաճառողը/մատակարարը ձեռք բերվող կահույքի համար պետք է տրամադրի երաշխիք՝ նվազագույնը 2 (երկու) տարի ժամկետով։

Կոնտակտային անձ՝ Անահիտ Նավասարդյան 
Հեռախոս՝ 095-30-83-83
Էլ. հասցե՝ anavasardyan@shen.am 

Մեկնարկի ամսաթիվ
Վերջնաժամկետ

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել