Image
Davit Bek

Քիքբոքսինգի միջազգային մրցաշար Դավիթ Բեկում

Image
Davit Bek

Մարտի 23-ին Սյունիքի մարզի՝ սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղում կայացավ «Սարգիս Մելքումյան»-ի անվան Կ1/ՄՄԱ 2-րդ միջազգային մրցաշարը։ Մրցույթին իրենց մասնակցությունը ունեցան Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության քիքբոքսինգի ակումբների ներկայացուցիչներ։ Մրցաշարին հրավիրված բարձրաստիճան հյուրերից էր Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսը` Աբեդին Վարամին։ 

Image
Davit Bek

Սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղի դպրոցի մարզադահլիճը վերանորոգվել ու կահավորվել էր դեռևս 2011 թվականին Շեն ԲՀԿ կողմից Օրանժ Հիմնադրամի աջակցությամբ։ Չնայած, որ շուրջ տասներեք տարի դպրոցի աշակերտների ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում էին այստեղ, դպրոցի աշխատակազմը կարողացել էին գերազանց վիճակում պահպանել դահլիճն ու գույքը։ Ավելին, տարբեր միջոցներով դպրոցը նորոգվել ու համալրվել է կահույքով ու սարքավորումներով։

Image
Davit Bek

Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ով նաև քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն է, Դավիթ Բեկում ձեռնարկել էր քիքբոքսինգի արտադասարանական պարապմունքներ Դավիթ Բեկի և հարևան Արծվանիկ գյուղի պատանիների համար։

Image
Davit Bek

Մրցաշարը կազմակերպելու համար կազմակերպիչները դիմել էին Շեն ԲՀԿ-ին աջակցություն ստանալու նպատակով։ Կարևորելով մրցաշարի անցկացումը սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղում, ինչպես նաև հաշվի առնելով սաների հաջողություններն այս սպորտում՝ Շեն Ֆրանսիայի աջակցությամբ կարողացանք դպրոցի մարզադահլիճում կառուցել ռինգը։ Նախկինում կազմակերպիչները ռինգը ձեռք էին բերում վարձակալությամբ, որի մեկ օրվա արժեքը տատանվում էր 200.000-250.000 դրամի սահմաններում։

Image
Davit Bek

Ռինգը կծառայի հետագայում Դավիթ Բեկ և Արծվանիկ համայնքների երեխաներին մարզվելու և հնարավորություն կտա նրանց ավելի մասնագիտական պարապմունքներ անցկացնել և հետաքրքրություն սերմանել սպորտի հանդեպ։

Այս մրցաշարին արդեն իսկ մասնակցում էին պարապմունքներին հաճախող պատանիները։ Մրցույթն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Մրցաշարի տարբեր կատեգորիաներում հաղթողներ ճանաչվեցին 7-16 տարեկան պատանիներ Դավիթ Բեկից, Արծվանիկից, Կապանից, Ստեփանավանից, Երևանից և Իրանից։ Դավիթ Բեկից հաղթողներից երեքն արցախցի պատանիներ էին։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել