Խմելու ջուր Լուսակունքին
Լուսակունքի մի ամբողջ թաղամասի շուրջ 100 տնտեսություն ապահովված կլինի խմելու ջրի անխափան մատակարարմամբ։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի գյուղերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700-2900մ բարձրության վրա, մարդկանց գերել են իրենց ծաղկաշատ ու ջրառատ դաշտերով, բնակավայրերը շրջապատող լեռներով ու անկրկնելի բնապատկերներով, կապույտ երկինքն իր մեջ ամփոփող Սևանա լճով։
Այդ բնակավայրերի շարքում է նաև Լուսակունք գյուղը: Այն գտնվում է մարզկենտրոն՝ Գավառից 76 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1940 մ բարձրության վրա, իսկ Երևանից 165 կմ՝ արևմուտք։
Գյուղը հիմնադրվել է 1828թ. յոթ ընտանիքների կողմից, որոնք Արևմտյան Հայաստանի Վանի Արճն շրջանից են եղել։ Գյուղի անունը հայերենից թարգմանվում է որպես «լույսի ակունք»: Ժամանակի ընթացքում գյուղը զարգացել, մեծացել, շենացել է, իսկ գյուղի մարդիկ աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ, ստեղծող ու արարող բնավորությամբ ու անսպառ եռանդով։
Լուսակունք բնակավայրն ունի 350 տնային տնտեսություն, որոնք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապությամբ։ Բնակավայրն ապահովված է խմելու ջրով, սակայն բնակավայրի մեկ թաղամասի ջրի մատակարումն իրականանում է ոչ պատչաճ կերպով։ Թաղամասի խողովակները հնամաշ են, վերջին անգամ փոխվել են մոտ 50 տարի առաջ։
Խմելու ջրի խողովակների վնասված լինելու պատճառով հաճախակի տեղի են ունենում վթարներ, և շուրջ 100 տնային տնտեսություն օրեր շարունակ զրկված են լինում ջրից։ Ջրի վերականգման աշխատանքներ տևում են շուրջ 3-4 օր, իսկ մինչ այդ տնտեսություններ զրկված են լինում ջրից։
Ջրի ակունքը գտնվում է Խաչաղբյուր բնակավայրում։ Անհրաժեշտ են 1․5 մետր երկարությամբ 4 դույմանոց ջրի խողովակներ, կցամասեր, դիտահոր և օդահանիչներ։