Image

Բաղրամյանի մանկապարտեզի գազաֆիկացում
|
Baghramyan, Արմավիր
Մանկապարտեզի գազաֆիկացումը հնարավոր կդարձներ ջեռուցել մանկապարտեզն ու ունենալ տաք ջուր, կաշխատեր խոհանոցը և մանկապարտեզի 30 սաները տաք սնունդ կստանային:
Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում մանկապարտեզ չի եղել հետսովետական ժամանակներից ի վեր: Համայնքն իր ֆինանսական միջոցներով կարողացել է դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը վերակառուցել ու հարմարեցնել մանկապարտեզի նորմերին: Այժմ այդ մանկապարտեզ է հաճախում գյուղի նախադպրոցական տարիքի 30 երեխա:
Համայնքի միջոցներն, այնուամենայնիվ, չեն բավարարում մանկապարտեզի գազաֆիկացման համար, որը կարող էր ապահովել մանկապարտեզի ջեռուցումը և խոհանոցի աշխատանքը: