Բարձրաստիճան հյուրերի այցը Բալաք
Հունիսի 30-ին Գերմանիայի դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդեր-Պելցի և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիի ղեկավարած պատվիրակությունը այցելեց Սյունքի մարզի Բալաք բնակավայր՝ ծանոթանալու Շենի կողմից 2023–2025 թթ․ իրականացվող ծրագրերին։
Հյուրերն այցելեցին Բալաք կոոպերատիվ, զրուցեցին անդամների հետ, հետաքրքրվեցին կոոպերատիվի ֆինանսական կայունությամբ և անդամների եկամուտների աճով։
Շենը՝ «Bread for the World» կազմակերպության հետ համատեղ, 2022–2023 թթ․ ընթացքում իրականացրել է գործողություններ՝ ուղղված կոոպերատիվի տնտեսական հզորացմանն ու կայուն զարգացմանը։
Պատվիրակության անդամներն այցելեցին կորնգանի, գարու և առվույտի դաշտերը, ինչպես նաև վերականգնված արոտավայրեր (ընդհանուր 123 հեկտար), որոնք GIZ-ի և Շենի աջակցությամբ սկսել են մշակվել 2023-2024 թթ-ին։
GIZ-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Բալաք կոոպերատիվին նաև ստեղծելու հատիկի վերամշակման և սերմի արտադրության հզորություններ և ներգրավվելու կորնգանի և գարու տեղական սորտերի արտադրության մեջ:
2025–2028 թթ․ նոր նախաձեռնությամբ՝ Շենը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) նախատեսում են հիմնել 9 հա ագրոանտառային տնտեսություն՝ ինչը կոոպերատիվի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:
Կոոպերատիվի անդամները հպարտությամբ նշեցին, որ այս տարի առաջին անգամ կվաճառեն 6 տոննա հանրահայտ «Սիսիանի տեղական» կոչվող կորնգանի սերմ, և Բալաք կոոպերատիվը կճանաչվի իբրև սերմ արտադրող կազմակերպություն։
Համայնքային զարգացումը հնարավոր է լինում համատեղ աշխատանքի և վստահելի գործընկերների շնորհիվ։