Ջրափիի նկարչասենյակի վերանորոգում
Ջրափի համայնքապետարանում արդեն տարիներ գործող նկարչական խմբակի երեխաներն ստիպված էին պարապմունքներն անցկացնել անմխիթար պայմաններում: Նկարչասենյակի պատուհանները, հատակը և տանիքը վաղուց մաշվել էին և փոխելու կարիք ունեին: Հորդ անձրևների ժամանակ ջուրը ներս էր լցվում՝ առաջացնելով խոնավություն և բորբոս: Նույն շենքում անցկացվում էին նաև գյուղի երեխաների սպորտային պարապմունքները, և հատկապես ուսումնական տարվա ընթացքում երեխաների հոսքը շենքում բավականին մեծ էր: Սակայն շենքում բացակայում էին տարրական պայմանները՝ չկար խմելու ջուր և չէր գործում զուգարանը:
«Շեն» ԲՀԿ միջնորդությամբ ֆրանսիական «Այո» կազմակերպությունը հանձն առավ նկարչասենյակի վերանորոգման ֆինանսավորումն ու իրականացումը: Համայնքը նույնպես ֆինանսական ներդրում ունեցավ՝ իր վրա վերցնելով բոլոր արտաքին աշխատանքները՝ տանիքի նորոգումն ու ջրի անցկացումը: Իսկ ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքները կիրականացնեն «Այո»-ի երիտասարդ կամավորները՝ օգոստոս ամսվա ընթացքում: