Image
Project_Mayakovski

Մայակովսկիի ոռոգման ցանցի վերականգնում

Տնտեսական զարգացում
|
Մայակովսկի, Կոտայք

Ծրագրի արդյունքում կխնայվի տարեկան 105․500 մ³ բարձրորակ խմելու ջուր, ինչը հավասար է մոտ 1.440 մարդու տարեկան սպառման նորմերին։

«Կոկա-Կոլա ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ»-ի, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և Աբովյանի քաղաքապետարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ պաշտոնապես մեկնարկեց «Մայակովսկիի ոռոգման ցանցի վերականգնում» ծրագիրը։ 

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրում ոռոգման ցանցի վերականգնման նպատակն է խնայել խմելու ջուրը՝ բարելավելով ոռոգման համակարգը։

«Շեն» ԲՀԿ նախաձեռնած ծրագիրը նախատեսում է.

  • Ոռոգման ջրի բաշխիչ ցանցի 3,554 մ նոր խողովակաշարերի կառուցում՝ d=100-125 մմ պողպատե խողովակներով և փականային համակարգերով,

  • 1300 մ ընդհանուր երկարությամբ 250 մմ տրամագծով պողպատե գլխավոր խողովակաշարի վնասված հատվածների փոխարինում,

  • Ուլտրաձայնային d=250 մմ հոսքաչափի ձեռքբերում և տեղադրում։

 

Ծրագրի տևողություն
2025 - 2026
Հովանավոր
Coca‑Cola HBC

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել