Image
Shen NGO supported an Armenian-language forest workshop at COP17

«Շեն» ԲՀԿ-ն աջակցեց COP17-ում անտառների մասին հայերեն հանդիպման անցկացմանը

COP17-ի ընթացքում «all4trees»-ն իր «Անտառի որմնանկար» (Fresque de la Forêt) կրթական նախաձեռնության շրջանակում անցկացրեց անտառներին նվիրված երկու հանդիպում։ Անգլերեն հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի տաղավարում, իսկ հայերենը՝ հոկտեմբերի 21-ին, Կանաչ գոտում՝ Հայաստանի անտառային դաշինքի տաղավարում։ 

Image
SHEN supported an Armenian-language forest workshop at COP17

«Շեն» ԲՀԿ-ն իր վաղեմի գործընկեր «A Tree for You» («Ծառ քեզ համար») կազմակերպության խնդրանքով աջակցեց հայերեն հանդիպման անցկացմանը։ Կեսժամյա ինտերակտիվ հարցուպատասխանը վարեց Սիրուն Տեր-Սարգսյանը։ Մասնակիցները խաղի միջոցով նոր բաներ իմացան անտառների դերի և դրանց կառավարման մասին։

«Հրաշալի էր, լիքը նոր բան սովորեցի»,– ասաց հանդիպմանը մասնակցող երեխաներից մեկը։ Մայրը պատմեց, որ հազվադեպ է նրան այդքան ոգևորված տեսնում։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր «A Tree for You»-ին՝ համագործակցության, Սիրուն Տեր-Սարգսյանին և «all4trees»-ի թիմին՝ հանդիպման, իսկ բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության համար։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել