Image

Այցելություն Պառավաքարի խաղողի այգիներ

Ս․թ․ սեպտեմբերի 15-ին «Բերդավան» պտղաբուծական սպառողական կոոպերատիվի 15 անդամներ «ՇԵՆ» ԲՀԿ ներկայացուցչի հետ այցելեցին «Պառավաքար համայն­քի արոտօգտա­գործողների միավոր­ում» ՍԿ խաղողի այգիներ։ Պառավաքար գյուղի բնակիչները մասնակիցներին ներկայացրեցին իրենց այգիները, ծանոթացրեցին դրանց մշակման, պարարտացման առանձնահատկություններին, ինչպես նաև կիրառվող բուժանյութերի հետ։ Փորձի փոխանակման այս այցելությունը կազմակերպված էր IFAD կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել