Image

Հանդիպում Կոթիի «Սահմանապահ հողագործ» ՍԿ հետ

IFAD-ի կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում 17.03.2018թ Տավուշի մարզի Կոթի համայնքում կայացավ հերթական դասընթաց/սեմինարը Կոթիի «Սահմանապահ հողագործ» ՍԿ անդամների համար: Դասընթացի թեմաներն էր «Պտղատու այգիների վաղ գարնանային խնամքի աշխատանքներ» և «Այգիների հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպում»: Սեմինարին մասնակցում էին 21 անդամներ Կոթի, Ոսկևան, Բաղանիս շահառու համայնքներից: Կոոպերատիվի անդամները մեծ ոգևորությամբ քննարկում էին այգիներում առկա խնդիրները և այն բոլոր հեռանկարները, որոնք տեսնում են պտղաբուծության զարգացման հետ կապված: Առաջիկայում այս կոոպերատիվը կհամալրվի մի քանի անուն տեխնիկայով, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ստանալ առատ և որակյալ բերք:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել