Image
(IFAD) Չորացման համար նախատեսված լոլիկի սածիլների աճեցման տեխնոլոգիայի ուսուցում
2019թ. մայիսի 31-ին Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում տեղի ունեցավ գործնական դասընթաց՝ «Չորացման համար նախատեսված լոլիկի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը բաց դաշտում» թեմայով: Շենի գյուղատնտես-փորձագետի կողմից մանրամասն ներկայացվեց տարածաշրջանում հաճախ հանդիպող լոլիկի հիվանդությունների և վնասատուների դեմ բույսերի պաշտպանության եվրոպական ժամանակակից բարձր արդյունավետ միջոցներ, որոնցից ընտրվեցին մի քանիսը: Դասընթացներին մասնակցեցին համայնքի «Այրում սոցիալական հիմնադրամի» 9 ներկայացուցիչներ:
Image