Image

Դասընթաց՝ Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքում

2021թ. մարտի 31-ին Շիրակի մարզի շահառու Մեղրաշատ համայնքի ֆերմերների և համայնքում գործող կոոպերատիվի անդամների համար իրականացվեց դասընթաց՝ «Կոոպերատիվի ֆինանսավորումը, կայունությունը և բիզնես պլանի ներկայացում» թեմաներով: Ծրագիրը ֆինանսավորվում է UMCOR կազմակերպության կողմից՝  «Աջակցություն Մեղրաշատ գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում:Ուսուցման ընթացքում ներկայացվեց կոոպերատիվ ֆինանսավորման և գույքի ձևավորման, փայավճարների, պահուստային և անբաժանելի ֆոնդերի, մարժայի և ավելցուկի ձևավորումը մասին: Այս ամենից զատ ներկայացվեց նաև կոոպերատիվի անդամների օգուտները, ավելցուկի բաշխման մեխանիզմները:Ուսուցման երկրորդ մասում ներկայացվեց կոոպերատիվի բիզնես պլանը, նոր ձևավորվող կոոպերատիվի հետ քննարկվեց բիզնես պլանն ամբողջությամբ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել