«Կորնգանի մշակության տնտեսական արդյունավետությունը» թեմայով դասընթաց
«Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում որպես ԿՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 6-ը Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի շահառու 160 ֆերմերների համար կազմակերպվեցին դասընթաց-քննարկումներ՝ «Կորնգանի մշակության տնտեսական արդյունավետությունը» թեմայով։
Տնտեսապես արդյունավետ անասնակերերի արտադրությունը ներկայում մեծ մարտահրավեր է անասնապությամբ զբաղվող ֆերմերի համար։ Դասընթացի ժամանակ կորնգանի մշակության ծախսերի և շահույթի հաշվարկներով ներկայացվեց ավանդական և առաջարկվող եղանակներով մշակության համեմատությունը և եկամտաբերությունը: Երկրորդ մասում տնտեսական արդյունավետության հաշվարկներով համեմատվեց գարնանացան գարու և աշնանացան ցորենի հետ։
Մասնակիցների կողմից եղան բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին ցանքի նորմային, սերմացուին ներկայացվող պահանջներին և արտարմատային պարարտացմանը։ Մասնագետների կողմից բոլոր հարցերին տրվեցին հիմնավոր և գոհացնող պատասխաններ։
Յուրաքանչյուր համայնքում դասընթացի ավարտին մասնակցող բոլոր ֆերմերներին և կոպերատիվների անդամներին տրամադրեցինք համապատասխան տեղեկատվական նյութեր և գրքույկներ։