Մարդասիրական օգնություն և Լեռնային Ղարաբաղի փախստականների ներառում
Ծրագրի նպատակն է առաջնահերթություն տալ և աջակցել Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղահանված խոցելի անհատներին և ընտանիքներին՝ ապահովելով նրանց եզակի կարիքների բավարարումը և նրանց բարեկեցության, ճկունության, վերականգնման և սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում ներառման համար անհրաժեշտ աջակցությունը:
Ծրագիրն ընդգրկում է ողջ Հայաստանը՝ հաշվի առնելով փախստականների/բռնի տեղահանվածների բաշխումը ողջ երկրում: Ծրագրի գործունեության թիրախում կլինեն 11 մարզեր, ներառյալ մայրաքաղաք Երևանը:
ՀԲԸՄ-ն Հայաստանի բոլոր տասնմեկ մարզերում իրականացնում է իրազեկում և ներգրավում մարդկանց՝ հմտությունների բարձրացման նպատակով: «Սյունիք» ՀԿ-ն կշարունակում է ապաստան տրամադրել Վայոց ձորի մարզի Եղեգիս քաղաքում՝ սննդի, հիգիենայի, դեղորայքի, ֆիզիոլոգիական աջակցության և այլնի համար անհրաժեշտ բոլոր միջոցներով նրանց, ովքեր կացարանից հեռանալու այլընտրանք չունեն:
«Շեն»-ը մեծացնում է ճգնաժամից տուժած մարդկանց սեփական նախաձեռնությունների մասշտաբը, ազդեցությունը և թափը, որպեսզի նրանք ի վիճակի լինեն օգնելու միմյանց արժանապատվորեն գոյատևելու, ուժեղացնելու համայնքային բարեկեցությունը և արձագանքելու խոցելիության արմատական պատճառներին: «Շեն»-ը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում նպաստում է համայնքաշինության գործընթացին՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի և պահանջների։
Ընդհանուր առմամբ, առաջարկվող միջամտությունը նպատակ ունի աջակցելու 6150 ուղղակի շահառուների: