Image
Arevik Kindergarten of Debet

Դեբետի մանկապարտեզի նորոգում և կահավորում

Սոցիալական զարգացում
|
Դեբետ, Լոռի

Դեբետի մանակապարտեզի վերանորոգման և մասնակի կահավորման արդյունքում հնարավոր կդառնա հաճախելու իրենց հերթին սպասող երեխաների ընդունելությունը: 

25%
15000 EUR

Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակվայրն ունի 920 բնակիչ՝ այդ թվում 10 ընտանիք Արցախից: Տեղի մանկապարտեզ հաճախում է 34 երեխա, որոնցից 6-ը արցախցի են։ Դեբետի նախադպրոցական տարիքի ևս 6 երեխաներն սպասում են մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին։ 

Մանկապարտեզի ընդլայնման համար անհրաժեշտ է իրականացնել նորոգում և մասնակի կահավորում․ կառուցել ջեռուցման կենտրոնացված համակարգ, վերանորոգել կոյուղին, էլեկտրամատակարարման համակարգը, ինչպես նաև օժանդակ տարածք՝ խոհանոցի համար և երեխաների անձնական պարագաների համար առանձնացնել սենյակ: Անհրաժեշտ է նաև ձեռք բերել 10 հատ երկհարկանի մանկական մահճակալ անկողնային պարագաներով, ինչի արդյունքում կապահովվի ննջասենյակի մակերեսի առավելագույն օգտագործումը։

Փամբակ խոշորացված համայնքը պատրաստակամ է ներդնել ծրագրի ընդհանուր արժեքի 25%-ը՝ մոտ 1,5 մլն ՀՀ դրամ)։

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել