Աշխատանքի հայտարարություն - Հացահատիկային կուլտուրաների վերամշակման փորձագետ

 

ՊԱՇՏՈՆ

Հացահատիկային կուլտուրաների վերամշակման փորձագետ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ

ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ/ԺԱՄԱՆԱԿ

01 մարտ, 2018թ.

ԴԻՄԵԼՈՒ/ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Բոլոր թեկնածուները, որոնք կհամապատասխանեն պահանջներին:

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

6 ամիս, 1 ամիս փորձաշրջան

ՎԱՅՐԸ

Ք. Երևան, հաճախակի այցելություններ Սյունիքի Մարզ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Շեն ԲՀԿ-ն փնտրում է վերամշակման փորձագետի, որը կվերապատրաստի շահառու երկու կոոպերատիվների աշխատակիցներին հացահատիկային կուլտուրաների վերամշակման ոլորտում (հաճարի ձավարաղաց, հատիկի զտման և քամհարման կայան): Նա նաև պետք է տրամադրի մասնագիտական խորհրդատվություն վերամշակման արտադրամասերի կառավարման, տեխնոլոգիական գործընթացների վերահսկման ոլորտներում: Ընտրված թեկնածուն աշխատանքի կընդունվի ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում,որը իրականացնում է Շեն ԲՀԿ:

ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Շեն ԲՀԿ-ն, համագործակցելով Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Արեգունի և Փամբակ համայնքների հետ, ինչպես նաև Սյունիքի մարզի Շաղատ, Անգեղակոթ և Շաքի համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների հետ, իրականացնում է « Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել շահառու գյուղական վայրերում տեղական տնտեսական ակտիվության աճին՝ երկու խումբ համայնքներում կայուն աշխատատեղեր ստեղծելու և տարածքային մրցունակությունը բարձրացնելու միջոցով:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծրագրի ղեկավարության ընդհանուր և ուղղակի վերահսկողության ներքո՝ ընտրված թեկնածուն պատասխանատու կլինի հետևյալ պարտականությունների համար՝

  • Ուսումնասիրել երկու կոոպերատիվների առկա գիտելիքը և հմտությունները հացահատիկային կուլտուրաների վերամշակման ոլորտում,
  • կազմել հացահատիկային կուլտուրաների վերամշակման դասընթացի ծրագիր,
  • մշակել հրապարակման ենթակա ուսումնական նյութեր,
  • կոոպերատիվի անդամների համար կազմակերպել տեսական դասընթացներ,
  • աջակցել կոոպերատիվներին վերամշակման արտադրամասերի հիմնման գործում (սարքավորումների տեղադրում և մասնագիտական խորհրդատվություն)
  • տրամադրել տեխնիկական-տեխնոլոգիական աջակցություն և կազմակեպել գործնական դասընթացներ վերամշակման արտադրամասերի շահագործման, սարքավորումների պահպանման ոլորտում,
  • աջակցել կոոպերատիվներին արտադրանքի որակի բարելավման, արդյունավետության բարձրացման և ինքնարժեքի նվազեցման խնդիրներում,
  • գրել վերլուծական հաշվետվություններ և հանդես գալ առաջարկություններով
  • կատարել այլ առնչվող հանձնարարականներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • բարձրագույն կրթություն սննդի տեխնոլոգիայի կամ այլ համապատասխան բնագավառում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հացահատիկային կուլտուրաների վերամշակման ոլորտում,
  • միջանձնային շփման, հաղորդակցման և ներկայացման ունակություններ,
  • հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի աշխատանքային իմացություն:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այս պաշտոնին դիմելու համար, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրական տվյալները հետևյալ էլ. փոստին՝ hsimonyan@shen.am;

Նամակի վերնագում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը: Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

 21 փետրվար, 2018
 

 

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate