Image
Բուսական յուղերի արտադրություն
2019թ. ապրիլի 17-ին «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Շաղատ, Անգեղակոթ և Շաքի համայնքների կոոպերատիվների անդամների համար տեղի ունեցավ տեսական դասընթաց՝ «Մերկասերմ դդումի (բուսական յուղ ստանալու նպատակով) մշակության առանձնահատկությունները» թեմայով:«Շեն» ԲՀԿ կողմից տրամադրվեցին մերկասերմ դդումի Ավստրիական «Շտիրյան» սորտի բարձրորակ սերմեր, փորձնական մշակության նպատակով: Շենի գյուղատնտես-փորձագետի կողմից մանրամասն ներկայացվեց ցանքսի և մշակության առանձնահատկությունները: Դասընթացներին մասնակցեցին վերը նշված համայնքների կոոպերատիվների 16 անդամները և հետաքրքրված ֆերմերներ:
Image