Image

Բուսական յուղերի արտադրություն

 2019թ. ապրիլի  17-ին  «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն  տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Շաղատ, Անգեղակոթ և Շաքի  համայնքների կոոպերատիվների անդամների համար տեղի ունեցավ  տեսական  դասընթաց՝ «Մերկասերմ դդումի (բուսական յուղ ստանալու նպատակով) մշակության առանձնահատկությունները» թեմայով:«Շեն» ԲՀԿ կողմից տրամադրվեցին մերկասերմ դդումի Ավստրիական «Շտիրյան» սորտի բարձրորակ սերմեր, փորձնական մշակության նպատակով: Շենի գյուղատնտես-փորձագետի կողմից մանրամասն ներկայացվեց  ցանքսի և մշակության առանձնահատկությունները: Դասընթացներին  մասնակցեցին վերը նշված համայնքների կոոպերատիվների 16 անդամները և հետաքրքրված ֆերմերներ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել