Image
«Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը»
2019թ. հոկտեմբերի 31-ին Շիրակի մարզի շահառու Ձիթհանքով համայնքի ֆերմերների համար իրականացվել է դասընթաց՝ «Արժեքավոր ոչ ավանդական մի քանի բանջարեղենի մշակության առանձնահատկություններ» թեմայով: Դասընթացները իրականացվել են UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում: Մասնակիցներին ներկայացվել են կաղամբազգի բարձրարժեք մշակաբույսերից բրոկոլիի, կոլրաբիի և բրյուսելյան կաղամբի մշակության առանձնահատկությունները: Կատարվել են նաև հողի նմուշառում ոսպի և հաճարի ցուցադրական ցանքատարածքներ ընտրելու համար: Դասընթացի թվով 19 մասնակցի տրամադրվել են տեղեկատվական թերթիկներ ներկայացված թեմաների վերաբերյալ:
Image