Image

«Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը»

2019թ. հոկտեմբերի 31-ին  Շիրակի մարզի շահառու Ձիթհանքով համայնքի ֆերմերների համար իրականացվել է դասընթաց՝ «Արժեքավոր ոչ ավանդական մի քանի բանջարեղենի մշակության առանձնահատկություններ» թեմայով: Դասընթացները իրականացվել են UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում: Մասնակիցներին ներկայացվել են կաղամբազգի բարձրարժեք մշակաբույսերից բրոկոլիի, կոլրաբիի և բրյուսելյան կաղամբի մշակության առանձնահատկությունները: Կատարվել են նաև հողի նմուշառում ոսպի և հաճարի ցուցադրական ցանքատարածքներ ընտրելու  համար:  Դասընթացի թվով 19 մասնակցի տրամադրվել են տեղեկատվական թերթիկներ ներկայացված թեմաների վերաբերյալ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել