Image

Գործնական դասընթաց՝ «Արդիական տեխնոլոգիաների կիրառությունը մրգերի պահպանության և փոքր սառնարանային տնտեսությունների համար» թեմաներով

Սույն թվականի օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզի մարկետինգային խմբերի և ֆերմերների համար կազմակերպվեց գործնական դասընթաց՝ «Արդիական տեխնոլոգիաների կիրառությունը մրգերի պահպանության և փոքր սառնարանային տնտեսությունների համար» թեմաներով: Գործնական դասընթացի ընթացքում  մասնագետը ներկայացրեց մրգերի և բանջարեղենի պահպանմանն ուղղված տեխնիկական պահանջների, սառնարանների ճշգրիտ բեռնվածության, օդափոխության, տարբեր մրգերի պահպանման համատեղելիության մասին: Ուսուցման երկրորդ մասում խոսվեց էներգախնայող սառնարանների, դրանց  արդյունավետության և արդիականության մասին: Մասնագետը կատարեց նաև այցելություն Մարտունի համայնքում գործող երկխցիկանի սառնարանային տնտեսություն, որտեղ կատարեց իր առաջարկությունները և դիտարկումները՝ սառնարանի երկարատև և արդյունավետ աշխատանքի վերաբերյալ:Դասընթացին մասնակցեց 25 անձ: Նրանք բազմաթիվ հարցեր ուղղեցին դասընթացավարին, որոնց տրվեցին սպառիչ և գոհացնող պատասխաններ: Դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին նյութեր և գրականություն՝ մրգերի հետբերքավաքային պահպանության վերաբերյալ: Դասընթացներն իրականացվեցին «Պտղաբուծության շուկայի զարգացում Վարդենիսի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում: 

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate