Image
Tender

Բժշկական սարքավորումների ձեռքբերման բաց մրցույթի հրավեր

«Լեռնային Ղարաբաղի փախստականներին մարդասիրական օգնություն և ինտեգրում» ծրագրի շրջանակներում նախատեսված է ձեռք բերել բժշկական սարքավորումներ և հատկացնել Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի բժշկական կենտրոններին:

Կից առաջարկի ձևաթղթով ներկայացված են բժշկական սարքավորումների համար սահմանվող պարտադիր տեխնիկական չափորոշիչները:

Հայտատուն կարող է հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի Լոտերի համար:

Գնառաջարկն անհրաժեշտ է ներկայացնել.

  • Հետևյալ ժամկետում` 14.03.2024 - 27.03.2024թ․,

  • Ձևաթղթի վրա՝ կնքված, ստորագրված, հստակ ամսաթվով,

  • Էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով info@shen.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Գնառաջարկ_բուժսարքավորումներ_ARM-904363-1.02»,

  • Հաշվի առնելով, որ առաջարկվող գինը պետք է գործի մինչև երեք ամիս ժամկետում,

  • Առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարի, քանի որ «Շեն» ԲՀԿ-ը դիմելու է ՀՀ կառավարությանը՝ բժշկական սարքավորումների ձեռքբերման գործարքները ԱԱՀ-ից ազատելու համար: 

Հատուկ նախապայմաններն են․

  • Վաճառողը/մատակարարը պետք է ձեռք բերվող ապրանքն առաքի Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան և Իջևան քաղաքների բժշկական կենտրոններ: Գնառաջարկի ձևաթղթում կնշվի, թե որ սարքավորումը որ բժշկական կենտրոն պետք է առաքվի,

  • Վաճառողը/մատակարարը պետք է տեղում գործարկի սարքը և գնորդին տրամադրի սարքի վերաբերյալ բոլոր տեխնիկական ուղեցույցները և ձեռնարկները,

  • Վաճառողը/մատակարարը ձեռք բերվող սարքավորումների համար պետք է տրամադրի գործարանային երաշխիք՝ նվազագույնը 2 (երկու) տարի ժամկետով։

Կոնտակտային անձ՝ Անահիտ Նավասարդյան

Հեռախոս՝ 095-30-83-83

Էլ. հասցե՝ anavasardyan@shen.am 

Start Date
Deadline
Attachments

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate