Բժշկական սարքավորումների ձեռքբերման բաց մրցույթի հրավեր
«Լեռնային Ղարաբաղի փախստականներին մարդասիրական օգնություն և ինտեգրում» ծրագրի շրջանակներում նախատեսված է ձեռք բերել բժշկական սարքավորումներ և հատկացնել Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի բժշկական կենտրոններին:
Կից առաջարկի ձևաթղթով ներկայացված են բժշկական սարքավորումների համար սահմանվող պարտադիր տեխնիկական չափորոշիչները:
Հայտատուն կարող է հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի Լոտերի համար:
Գնառաջարկն անհրաժեշտ է ներկայացնել.
Հետևյալ ժամկետում` 14.03.2024 - 27.03.2024թ․,
Ձևաթղթի վրա՝ կնքված, ստորագրված, հստակ ամսաթվով,
Էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով info@shen.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Գնառաջարկ_բուժսարքավորումներ_ARM-904363-1.02»,
Հաշվի առնելով, որ առաջարկվող գինը պետք է գործի մինչև երեք ամիս ժամկետում,
Առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարի, քանի որ «Շեն» ԲՀԿ-ը դիմելու է ՀՀ կառավարությանը՝ բժշկական սարքավորումների ձեռքբերման գործարքները ԱԱՀ-ից ազատելու համար:
Հատուկ նախապայմաններն են․
Վաճառողը/մատակարարը պետք է ձեռք բերվող ապրանքն առաքի Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան և Իջևան քաղաքների բժշկական կենտրոններ: Գնառաջարկի ձևաթղթում կնշվի, թե որ սարքավորումը որ բժշկական կենտրոն պետք է առաքվի,
Վաճառողը/մատակարարը պետք է տեղում գործարկի սարքը և գնորդին տրամադրի սարքի վերաբերյալ բոլոր տեխնիկական ուղեցույցները և ձեռնարկները,
Վաճառողը/մատակարարը ձեռք բերվող սարքավորումների համար պետք է տրամադրի գործարանային երաշխիք՝ նվազագույնը 2 (երկու) տարի ժամկետով։
Կոնտակտային անձ՝ Անահիտ Նավասարդյան
Հեռախոս՝ 095-30-83-83
Էլ. հասցե՝ anavasardyan@shen.am